SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի 13 հասցեում գործող «Սոլո» ակումբի մոտ վիճաբանություն է տեղի ունենում: Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ծառայության ընթացքում Խանջյան 13 հասցեի հետնամասում գտնվող այգում նկատել են մի խումբ անձանց, ովքեր դանակով հարվածել են մի քաղաքացու ոտքին և դիմել փախուստի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 23-ամյա Արամ Վ․-ն է, ինչպես նաև պարզել են, որ ժամը 05։00-ի սահմաններում «Սոլո» ակումբի ներսում Արամ Վ․-ն և Երևանի բնակիչ 19-ամյա Գևորգ Ա․-ն վիճաբանել են Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արմենակ Հ․-ի հետ, որից հետո դուրս գալով ակումբից տևական ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, այդ կերպ խախտելով հասարակական կարգը, որի ժամանակ Արամ Վ․-ն ստացել է մարմնական վնասվածք:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում։