Ազատան գյուղի գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. shamshyan.com
copy image url

Ազատան գյուղի գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 18:47 25-01-2025
Հունվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի վարչական տարածքում գործող «Լեդի» գիշերային ակումբից դեմքին հարված ստանալու հետևանքով «Քթոսկրի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 29-ամյա Սվետլանա Հ․-ն է։

Վերջինս ոստիկաններին հայտնում է, որ հունվարի 22-ին, ժամը 02։00-ի սահմաններում «Լեդի» գիշերային ակումբում ոմն Անյան աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում մոխրամանով մեկ անգամ հարվածել է իր քթին:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անյան հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ 41-ամյա Աննա Է․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: