Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում
copy image url

Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում

Ներքին 1 տարի առաջ - 22:30 06-12-2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից դեկտեմբերի 5-ին, ժամը 21.30-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Կիպրոսի Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված Դավիդ Բ.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա հունիսի 6-ից հետախուզվում էր Կիպրոսի Հանրապետության քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի, 371, 255, 268, 297, 298, 331, 333, 335, 339 կետերով և 18-րդ հոդվածի 3, 4, 5 կետերի մեղադրանքով (փողերի լվացում):

Ստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Նշվում է, որ հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: