Արգավանդում 24-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է ջրատարում․ shamshyan.com
copy image url

Արգավանդում 24-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է ջրատարում․ shamshyan.com

Ներքին 1 օր առաջ - 23:14 18-04-2025
Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Մանրամսները՝ սկզբնաղբյուր կայքում