Արարատի մարզում «Opel»-ը կողաշրջված հայտնվել է ջրատարում․ 2 վիրավորներից մեկը 2-ամյա աղջիկ է․ shamshyan.com
copy image url

Արարատի մարզում «Opel»-ը կողաշրջված հայտնվել է ջրատարում․ 2 վիրավորներից մեկը 2-ամյա աղջիկ է․ shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 11:54 12-08-2024
Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղի Խորենացի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 2-ամյա աղջիկ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: