Միջպետական հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդը հայտնաբերվել է
copy image url

Միջպետական հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Ներքին 1 օր առաջ - 20:25 18-04-2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 15-ին:

Ժամը 15-ին Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցում նրանք հայտնաբերեցին և վարչություն տեղափոխեցին Ռուսաստանի իրավապահների կողմից դրամախաղ ապօրինի կազմակերպելու և վարելու մեղադրանքով մարտի 24-ից միջպետական մակարդակով հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդու:

Նրա հայտնաբերման մասին հետախուզումը նախաձեռնող մարմինը տեղեկացվել է: