Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանք է կիրառվել
copy image url

Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանք է կիրառվել

Ներքին 1 օր առաջ - 19:40 18-04-2025
Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է կալանքը, որպես խափանման միջոց` 2 ամիս ժամկետով:

Ասիլյանը կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության հոդվածով մեղադրվելուց հետո ՌԴ-ի կողմից արտահանձնվել է Հայաստան։

Նրան Հայաստան արտահանձնելու համար ռուսաստանցի իրավապահներին էր դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը, որը և բավարարվել էր:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ասիլյանը գումար է վերցրել շինթույլտվություններ ստանալու համար, սակայն այդպես էլ չի կարողացել իրագործել: