Հիմնանորոգված ճանապարհը հեղեղներից քանդվում է

Ներքին Տեսանյութ 1 օր առաջ - 18:41 18-04-2025
Մ6-Սարահարթ-Ակներ ճանապարհի հիմնանորոգման ընթացքում ջրահեռացման համակարգերը կառուցվեցին թերի:

Երկարատեւ տեղումներից հետո մոտակա անտառներից եկող սելավաջրերի հոսքն ավելանում է, ու քանի որ աշխատանքները կատարված են թերի, սելավաջրերը հոսում են ճանապարհով, սպառնում քանդել նոր արված ասֆալտի շերտը:

Փաստորեն Մ6-ից սարահարթ ճանապարհի շինարարությունն անավարտ է, անավարտ է նաեւ հեղեղատարների կառուցումը, եղածն էլ փաստորեն չի գործում, ու սելավաջրերը պատահական տեղից թափվում են, իսկ հարեւանությամբ նաեւ սեփական տներ կան:

Նոր՝ ավելի առատ սելավները բացառված չեն, իսկ այդ դեպքում սելավաջրերի հոսքը դեպի բնակելի տներ կարող է ավելանալ, մտահոգված են նաեւ վարորդները, որոնք երկար տարիներ սպասել են ասֆալտապատ ճանապարհի, իսկ հիմա՝ իրենց աչքի առջեւ ճանապարհը քանդվում է: