Երևանում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ․ Տիգրան Ավինյան
copy image url

Երևանում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ․ Տիգրան Ավինյան

Ներքին 10 ամիս առաջ - 21:30 31-05-2024
Երևանում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր երեխաներն արժանի են կրթվել և դաստիարակվել լավագույն պայմաններում։

Մենք խոստացել ենք, որ երեքից չորս տարի հետո Երևան քաղաքում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ:

Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը»,-գրել է նա։