Արցախի էջը չի կարելի համարել փակված, դեմ ենք Մինսկի խմբի լուծարմանը. Սամվել Շահրամանյան
copy image url

Արցախի էջը չի կարելի համարել փակված, դեմ ենք Մինսկի խմբի լուծարմանը. Սամվել Շահրամանյան

Ներքին 1 օր առաջ - 15:12 18-04-2025
Մեր ճանապարհն է՝ ունենալ հայկական Արցախ, այդ ճանապարհը գնում ենք ուժեղ Հայաստանի միջոցով, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Արցախի էջը չի կարելի համարել փակված՝ քանի դեռ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է և չկա իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն»,-ասաց Շահրամանյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Արցախի էջը փակված լինելու մասին հայտարարությունն անելիս Փաշինյանը արդյո՞ք այդ մասին իրենց հարցրել է՝ Սամվել Շահրամանյանը պատասխանեց.

«Ո՛չ, մենք կապ չունենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լուծարմանը, մենք դրան դեմ ենք, քանի որ դա միակ միջազգային հարթակն է, որը ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։ Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ որոշումները հայտարարում է Հայաստանի իշխանությունը, ես ակնկալում եմ Հայաստանի քաղաքացիների արձագանքը»։