Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան
copy image url

Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան

Ներքին 1 տարի առաջ - 15:38 28-09-2023
Մենք ևս մեկ անգամ եկանք այն եզրակացության, որ հուսահատությունը մեղք է․ այդ ճշմարտությունը մեզ համար եղել և այսօր մնում է շատ արդիական։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ հուսահատությունը մեղք է, այսինքն՝ հայկական Արցախի էջը փակված չպե՞տք է համարել, երրորդ նախագահը պատասխանեց․

«Ինձ համար երբեք այդ էջը փակված չի լինելու։ Պիտի ասեմ, որ թեև հպարտությունը ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ մարդկանց փորձենք բացատրել ահա այս ճշմարտությունը ևս»։