Մենք պետք է վերադառնանք մեր նախկին կարգավորմանը, երբ արհեստական վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով հնարավոր չէր լինի որոշել, թե ինչ սեռի երեխա է ծնվելու: Այս մասին ԱԺ-ում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
«Արդեն գործընկերների հետ ունեն նման նախաձեռնություն, որը շուտով կդրվի շրջանառության մեջ։
Այս պահի դրությամբ՝ 109 տղային հասնում է 100 աղջիկ։ Այսինքն՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասով ունենք խնդիր»,- ասել է Թորոսյանը։