Կոտայքի մարզում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, Chevrolet-ն ու Opel-ը. 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոցներ. shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, Chevrolet-ն ու Opel-ը. 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոցներ. shamshyan.com

Ներքին 1 օր առաջ - 12:36 18-04-2025
Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ է գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արև Փիլոյանն ու Իշխան Դավթյանը:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ վթարի մասնակիցների մեջ կա զինվորական, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանում ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական վարչության գլխավոր վարչության 4-րդ կայազորի քննչական վարչության աշխատակիցները:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի