Արմավիրի մարզում 20-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել. կասկածյալը հարազատ քույրն է. shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում 20-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել. կասկածյալը հարազատ քույրն է. shamshyan.com

Ներքին 1 օր առաջ - 09:57 18-04-2025
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Տիր» հրացանով պատահաբար կրակելու հետևանքով ստացած «Փորի թեթև վնասվածք» ախտորոշմամբ «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ ավագ ոստիկան Ամիրյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ս․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ ապրիլի 13-ին` ժամը 20։00-ի սահմաններում, Տիգրան Ս․-ի քույրը` Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Լիլիթ Ս․-ն, Էջմիածին քաղաքի Ավետիսյան փողոցի տներից մեկում պատահաբար «Տիր» օդաճնշիչ հրացանով կրակելու հետևանքով եղբոր որովայնի շրջանում պատճառել է մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: