Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել. shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:55 17-04-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արմավիրի կենտրոնական զբոսայգում խաղալու ժամանակ վայր ընկնելու հետևանքով «ճակատային շրջանի պատռված, արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Արմավիրի» շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ոստիկաները պարզել են, որ երեխան հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Ա․ Հ․-ն։

Այնուհետև ապրիլի 13-ին, ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ երեխային «գլխի տրավմա» ախտորոշմամբ, ծնողների ուղեկցությամբ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 11-ին ժամը 13։00-ի սահմաններում երեխայի 30-ամյա մայրը իր որդուն տարել է Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգի, որտեղ մայրիկի անզգուշության և անուշադրության հետևանքով երեխան խաղահրապարակի սղարաններից մեկի վրայից վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում