Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդման հյուրը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն է:
Աշոտ Մելքոնյանի հետ խոսել ենք մի շարք կարևոր թեմաների, մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մաս դարձած վտանգավոր միտումներից մեկի՝ հայոց պատմությունը վերաիմաստավորելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև հրաժարվելու փորձի մասին, անդրադարձ է կատարվել այն փաստին, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան փաստացի լուծարվում է՝ ինստիտուտները միացնում են բուհերին, մնալու է միայն նախագահությունը՝ որպես խորհրդատվական մարմին:
Քննարկվել է նաև այն հարցը, որ ԳԱԱ ասպիրանտներն ու գիտաշխատողները, հայտնվելով ՀՀ ԱԺ-ում և Կառավարությունում, բարձրաձայնում են այնպիսի հարցեր, որոնք լիովին հակասում են նրանց ուսումնառության ընթացքում յուրացրած գիտելիքներին:
Աշոտ Մելքոնյանը խոսել է նաև ԳԱԱ նոր՝ «Հայոց տուն» կոչվող նախաձեռնության մասին, որի միջոցով փորձ է արվում հաշտեցնել իշխանություններին և ընդդիմությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: