SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 8-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Մեծարենց փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և քրեական ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչություն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 48-ամյա Ռուստամ Գ․-ն և 36-ամյա Հովհաննես Մ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Ռուստամ Գ․-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1.29գ. ընդհանուր քաշով փաթեթ՝ լցված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով և 0.17գ. ընդհանուր քաշով փաթեթ՝ լցված «Կոկային» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով, իսկ Հովհաննես Մ․-ի մոտից անձնական խուզարկությամբ ապօրինի ոչինչ չի հայտնաբերվել, սակայն վերջինիս վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի սրահի տեսանելի հատվածում՝ փոխանցման տուփի հետնամասում, եղել է տոպրակի մեջ լցված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Մ․-ն «Մրգեր» ՍՊԸ-ի տնօրենն է։