Այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 05:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցում ավտոմեքենայի գողության դեպք է կատարվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները Լենինգրադյան 52 շենքի բակում նկատում են կայանված Chevrolet մակնիշի ավտոմեքենա, որի վրայից բացակայում են դիմացի լուսարձակները։ Տեղում նրանք նկատում են նաև, որ մի հոգի ճողոպրում է նշված վայրից։
Պարեկները հետապնդում են նրան և հաջողվում է բռնել ու վնասազերծել, ապա գողություն կատարելու կասկածանքով նրան բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։
Դեպքի վայրում էլ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերում են Chevrolet-ի վրայից գողացված լուսարձակները, գողություն անելու համար նախատեսված պարագաներ, այդ թվում՝ ձեռնոց, պտուտակահան և այլ իրեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկանությունում, ապա քննչական բաժնում խոստովանել է արարքը, իսկ ոստիկաններն ու քննիչները ունեն նաև կասկածներ, որ նա միայնակ չի եղել, սակայն նա հայտնել է, որ մենակ է եղել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված ավտոմեքենան պատկանում է Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի 28-ամյա տնօրեն Նշան Վ.-ին։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում