«Եթե էդքան բյուջեն լցրել եք ու ամեն ինչ իդեալական է, էդ դեպքում գլխով-ոտքով քաղաքացու գրպանը մտնելը և մինչև վերջին կոպեկը քերելը ինչ նպատակ է հետապնդում»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հարցադրում կատարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով գնաճին, հարկերի բարձրացմանն ու կոռուպցիային։
«Ասում եք՝ տգետ ենք, բայց նաև պարգևավճարներ եք ստանում, էդ ո՞ր աշխատանքի համար եք ստանում․․․200 քկմ տարածք ունենք օկուպացված, էդ նույն պատվախնդրությամբ դրա մասին խոսեք։ Նիկոլ Փաշինյանի 7-ամյա կառավարումն էս ամեն ինչով չի հիշվելու, հիշվելու է, որ Արցախ ենք կորցրել, Դադիվանք, Գանձասար, Ամարաս, սրանք են արժեքները և ոչ թե հատիկ առ հատիկ Ռենջ ռովերներն ու գարաժները, սրանք արժեքներ են որ մենք կորցրել ենք։ Հիշվելու է նրանով, որ մարդիկ իրար ատում են այսօր ՀՀ-ում, արցախցիների նկատմամբ համատարած ատելության քարոզ կա, էս ուրացումը, դավադիր ատելությունը, կորուստները, աղետը, սա է ձեր ամփոփումը և ոչ թե այն, ինչ թվերի տեսքով փորձում էիք ներկայացնել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։