«Սև ցուցակի» ճանապարհը, որ բարդացնում է մարդկանց կյանքը 

Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 22:10 16-04-2025
Ալավերդուց դեպի Կաճաճկուտ ուղղությունը տաքսու վարորդների «սև ցուցակում» է: Ցանկացած ճանապարհ ինչ-որ տեղ է տանում: Կաճաճկուտի անբարեկարգ ճանապարհն էլ կաճաճկուտեցիներին դեպի փակուղի է տանում:

Տաքսու վարորդների սահմանած գներն ու պաճառաբանված մերժումներն էլ մի կողմից են նպաստում գյուղի տնտեսական վիճակի վատթարացմանը:

Ճանապարհի վերանորոգումը թերեւս շատ բան կփոխի կաճաճկուտեցիների կյանքում, սակայն տարիների սպասումը ոչինչ չի տվել:

Ժամանակ առ ժամանակի գյուղի՝ ասֆալտի երես չտեսած հողային ճանապարհը հարթեցվում է, բայց խնդիրը դրանով չի լուծվել. հենց առաջին հորդառատ անձրևից հետո, այսպես կոչված, հարթ ճանապարհը կրկին անանցանելի է դառնում մարդատար ավտոմեքենաների համար:

Տեսանյութ: