Ադրբեջանն ավելին է, քան ագրեսորը. Եվրախորհրդարանի պատգամավոր
copy image url

Ադրբեջանն ավելին է, քան ագրեսորը. Եվրախորհրդարանի պատգամավոր

Արտաքին 3 օր առաջ - 22:49 16-04-2025
Ադրբեջանն ավելին է, քան ագրեսորը, նրա զոհը արցախցին էր, 1915-ի ցեղասպանությունը շարունակվում է: Այս մասին Ազատության հրապարակում արցախցիների հետ ունեցած հանդիպումից հետո ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլա Բեհը։

«Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհն արցախահայությունն է։ Մենք Հայաստանում այցեր ենք կատարում, որպեսզի տեղում ծանոթանանք իրավիճակին: Մենք այստեղ ենք, որովհետև տեսնում ենք, որ ինչքան մոտենում է «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը, Ադրբեջանը նոր կետեր է ներառում դրա մեջ, նոր պահանջներ է առաջ քաշում»,- նշեց նա։