Վրաստանն աջակցում է, պատժամիջոցները կմնան, ԱՄՆ-ն դրամաշնորհները դադարեցնում է. Ամփոփ լուրեր. Արտաքին

Արտաքին Տեսանյութ 3 օր առաջ - 21:45 16-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 16-ի միջազգային կարևոր լուրերը:

Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ սա Կավելաշվիլիի՝ նախագահի պաշտոնում առաջին օտարերկրյա այցն է: Նախօրեին նա հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում հահամագործակցության հարցերը:
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին՝ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Վրաստանը միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի Ռուսաստան այցի նպատակը երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գրավոր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։ Այս մասին, իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է Արաղչին:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ արտաքին դիվանագիտական գերատեսչության ղեկավարը շաբաթվա վերջին կայցելի Մոսկվա՝ քննարկելու Օմանում ԱՄՆ-ի հետ ոչ ուղիղ բանակցությունների արդյունքները:

Մանրամասները՝ տեսանյութում: