Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չնայած առկա բոլոր խնդիրներին՝ Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են համագործակցությունը տիեզերքում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի հայտարարությունը։
«Ի դեպ, տիեզերքում համագործակցությունը ամերիկացիների հետ շարունակվում է: Չնայած ամեն ինչին՝ այն շարունակվում է, բայց եվրոպացիները որոշեցին կասեցնել այդ համագործակցությունը, դա իրենց ընտրությունն է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։