Իսրայելում գործող «Maariv» թերթը, վկայակոչելով Իսրայելի պաշտոնյաններին, նշել է, որ Իսրայելն ու Թուրքիան Սիրիայում վարում են բանակցություններ։ Հայտնում է ermenihaber.am-ը:
Մասնավորապես ընդգծվում է, որ Իսրայելը և Թուրքիան բաց են պահում երկխոսության ուղիները և շարունակում են բանակցությունները՝ սիրիական տարածքում հնարավոր ռազմական հակամարտությունները կանխելու համար։
Նշվում է, որ բանակցությունները ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն հնարավոր հակամարտությունը կանխելու և տարածաշրջանում ռազմական գործողությունների համակարգման տեսանկյունից։