ՀՀ մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ աշխարհի գավաթի եզրափակիչում է
copy image url

ՀՀ մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ աշխարհի գավաթի եզրափակիչում է

Սպորտ 3 օր առաջ - 20:23 16-04-2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի եզրափակիչ:

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության նախավերջին փուլում Հայաստանի հավաքականից որակավորման փուլի արգելքը հաղթահարեցին Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր), Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Վահագն Դավթյանը (օղակներ):

Որակավորման փուլում դեռևս հանդես չի եկել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Ձեզ գուցե հետաքրքրի