Ռաֆայել Գրոսսին ժամանել է Թեհրան
copy image url

Ռաֆայել Գրոսսին ժամանել է Թեհրան

Արտաքին 3 օր առաջ - 19:05 16-04-2025
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ, ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրոսսին հանդիպումներ կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ինչպես նաև Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։