Հիմա մեզնից ի՞նչ են ուզում՝ ձե՞ռ են առնում. Արարատ Միրզոյան

Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 17:27 16-04-2025
«Երբ մենք ասում էինք, որ նշաձողն իջեցնել է պետք, և կարող ենք արցախահայերի իրավունքների մասին խոսակցություն ունենալ, մեզ մեղադրում էին դավաճանության, հողեր ծախելու մեջ». ԱԺ-հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ԼՂ հարցը օրակարգից հանելու վերաբերյալ մեղադրանքներին։

«Նրանք հրաժարվում էին մասնակցել այդ խոսակցությանը, այդ թվում՝ այստեղ նստած մարդկանց դրդմամբ։ Հանրահայտ չէ՞, որ ԼՂ-ն հրաժարվեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը։ Հիմա մեզնից ի՞նչ են ուզում՝ ձե՞ռ են առնում, չեմ հասկանում։ Ինչքա՞ն կարելի է անընդհատ իրենց նույն թերթերի միջոցով ասել՝ Ղարաբաղը հանձնեցին։ Հիմա գիտե՞ք՝ ինչ են ասում, ասում են՝ Ղարաբաղը Հայաստանի կառավարությունը լուծարեց։ Լավ, էդքան կա՞րճ է մարդկանց, հիշողությունը։ Ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- ասաց Միրզոյանը։