Պետք ա Քըլըչի վրա գոռաք, ասեք՝ քյոփօղլու խելառ․ Արթուր Խաչատրյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 17:18 16-04-2025
Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով Արթուր Խաչատրյանին, ասաց․ «Ավարտեք, պարոն Խաչատրյան, Ձեր ժամանակը վաղուց սպառվել է»։

Արթուր Խաչատրյանը արձագանքեց․ «Պարոն Ռուբինյան, կարծում եմ՝ պիտի տենց գոռաք Քըլըչի վրա, ասեք՝ մի տարի է խոստացել եք, որ կբացեք ճանապարհը, ինչի՞ չեք բացում»։

Ռուբեն Ռուբինյանն էլ ի պատասխան ասաց․ «Երբ ձեր կուսակցությունը 1918-ին իշխանություն էր, տեսանք՝ ում հետ ինչ էիք խոսում, ու դա ինչի բերեց, ձեր էժան տրյուկները չեն անցնում»։ Արթուր Խաչատրյանն էլ ասաց՝ էժան ձեր ամեն ինչն է։