Բաներ կան, որ սովորում են փոքր տարիքում. օրինակ՝ այն, որ տղամարդը, կնոջը բարևելիս, գլխարկը պետք է հանի

Ներքին Տեսանյութ 3 օր առաջ - 16:09 16-04-2025
Այսօր այս դահլիճում նստած մարդը հողին հանձնեց ձեր հայրիկի՝ իմ կողմից հարգված Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների ամբողջ պայքարի արդյունք Անկախության հռչակագիրը․ այսօր ԱԺ-ում դիմելով Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում կրթվելու մասին: Կրթվել միշտ պետք է, բայց բաներ կա, որ կրթվում են փոքր տարիքում ՝մանկապարտեզում, տանը, դպրոցում: Օրինակ՝ փոքր տարիքում են սովորեցնում, որ տղամարդը կնոջը բարևելիս, գլխարկը հանում է՝ լինի ենթակա նախարար, ՔՊ-ական Արուսյակ Մանավազյան, թե գյուղի կին»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին՝ Մանուկյանը նկատեց․ «Փաշինյանի թեզը հետևյալն է՝ ոչ ոք իր տեղում չէ։ Սանտեխնիկն իր տեղում չի, վարորդն իր տեղում չի, ուսուցիչն իր տեղում չի, բա խի պետք է ինքը տեղում լինի»։ Շարունակելով խոսել Կառավարության բացթողումների մասին՝ Մանուկյանը դիրքերում արված լուսանկարներ ցույց տվեց. «Իշխանական պատգամավորները շատ են բանկա-բութուլկից խոսում, սա մի քանի ամիս առաջ դիրքերում եմ նկարել, նայե՛ք»։