Վարդան Ղուկասյանն ընտրվեց նաև ՔՊ-ի շնորհիվ․ Պետրոս Ղազարյան
copy image url

Վարդան Ղուկասյանն ընտրվեց նաև ՔՊ-ի շնորհիվ․ Պետրոս Ղազարյան

Ներքին Միտք 3 օր առաջ - 14:17 16-04-2025
Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Մարտուն Գրիգորյանի ձայների շնորհիվ։ Եվ մանդատ դնելը ոչինչ չի փոխի։ Մարտունի քաղաքական կապիտալը այլևս զրո է։

Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Թևանյան Անդրանիկի շնորհիվ, որը ցանկացած ընտրությունից հետո, առանց ծրագրեր քննարկելու, առանց սկզբունքներ համաձայնեցնելու, իր ձայները տալիս ա մեկ Հայկոյին, մեկ Վարդանիկին։ Ընտրելով Անդրանիկ Թևանյանին այլևս պետք է հասկանալ, որ ձայն ես տալիս ուրիշին։

Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դարձավ էն կլոունի շնորհիվ։ Որ Արցախ, պատերազմ, հայրենիք գոռալով էդ ամենը տեսավ Վարդան Ղուկասյանի մեջ։ Ընդ որում առանց քննարկման, առանց ծրագրեր համաձայնեցնելու, առանց սկզբունքների։ Մեկանգամյա օգտագործման պրոդյուսեր։

Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դարձավ ՀՀԿ-ի, Դաշնակցության և նախկին նախագահների շնորհիվ։ Որոնք մեծ-մեծ խոսելով հայրենիքի, փրկության մասին կամ թռան կամ թաքնվեցին Գյումրու ընտրություններից։

Վարդան Ղուկասյանը ընտրվեց նաև ՔՊ-ի շնորհիվ։ Որ 7 տարվա մեջ չկարողացավ ստեղծել այնպիսի արդարադատության համակարգ, որ Վարդանիկը այլ վայրում լիներ։

Այս արդյունքից տուժեց Հայաստանի քաղաքական համակարգը, բոլորը` Գյումրին, տեղական ինքնակառավարումը, ընդդիմությունը, իշխանությունը։

Հիմա ըստ ընդդիմության մենք մեկ ծանրակշիռ քայլով մոտեցանք Արցախի և Հայաստանի փրկությանը։ Լո՞ւրջ։ Ո՞վ ունի նման զգացում։ Բացի Թևանյանը, կլոունը և Շիրակի սրբազանը։

Դե իսկ շահած Վարդանիկը այսօր հայտարարեց, որ Քոչարյանը իրեն քաղաքական հենարան չի, և ընդհանրապես չունի հենարան։ Թարգմանաբար` նա պատրաստ է իշխանության հետ աշխատել»։