Կարելի է լինել և՛ բարեկեցիկ համայնքում, և՛ ուտել մսով ճաշ․ հարցում  

«Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ՝ համայնքում ունենալով լավ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց և այլն, և այլն, և այսպես շարունակ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվել, արդյո՞ք համաձայն են վարչապետի այս հայտարարության հետ, թե՞ ոչ։

«Համաձայն չեմ։ Կարելի է լինել և՛ բարեկեցիկ, և՛ ուտել մսով ճաշ»,- ասաց հարցվածներից մեկը։

Քաղաքացիներից մեկի համոզմամբ՝ նման բան հնարավոր է։

«Թող ձվածեղ անի, ուտի»,- նկատեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։