Մթերքներ, որոնք չի կարելի ուտել սոված ժամանակ
copy image url

Մթերքներ, որոնք չի կարելի ուտել սոված ժամանակ

Արտաքին 2 տարի առաջ - 13:58 29-04-2022
Առավոտյան որոշակի մթերքների օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան «Երեկոյան Մոսկվա»-ի եթերում:
Մասնագետի խոսքով, նախաճաշից առաջ հաճախ կիտրոնով ջուր են խմում, որը կարող է գաստրիտ կամ արդեն գոյություն ունեցող խոցի բորբոքում առաջացնել։
Նաև խորհուրդ չի տրվում սոված ժամանակ կաթով սուրճ խմել։
«Սուրճը բավականին ագրեսիվ մթերք է, շատերը սովոր են առավոտյան մեկ բաժակ ամերիկանոն կամ կապուչինոն սիգարետի հետ համատեղել, սա վնասակար է ստամոքսի համար»,- բացատրել է Սոլոմատինան։
Սննդաբանը հավելել է, որ թեյ օգտագործելիս նույնպես պետք է զգույշ լինել, եթե այն կոճապղպեղով է. այն կարող է դատարկ ստամոքսի պատերը գրգռել։
Մասնագետի խոսքով, ամենավնասակար սովորությունը արագ ածխաջրեր պարունակող մթերքների օգտագործումն է։ Դրանցից են օշարակովով ջուրը, սպիտակ հացը, բրնձի շիլան: Արագ ածխաջրերի առատությունը հանգեցնում է ինսուլինի հանդեպ անընկալունակության, որը բարձրացնում է արյան մակարդուկների առաջացման վտանգը: