Շիրակի մարզի Գյումրի համայնքում այսօր տեղի կունենա նորընտիր Ավագանու առաջին նիստը, որը կվարի Վարդան Ղուկասյանը։
Նա քաղաքապետարան եկավ մեծ շքախմբով ու ոտքով։ Հարցին, թե այսօր ինքը կընտրվի քաղաքապետ, ղուկասյանն ասաց՝ Նոստրադամուսը չէ, սպասենք, տեսնենք։
«13 տարի է՝ ոտք չեմ դրել այստեղ։ Իմ կառուցած շենքն է՝ հոյակապ, դարի շենք է համարվում, Հայաստանի տասը լավագույն շենքերից մեկն է»,- ասաց Ղուկասյանը։