Վատ սերունդ չկա, մի քիչ գրքից են հեռվացած. գյումրեցի մանկավարժ

Ներքին Տեսանյութ 4 օր առաջ - 23:16 15-04-2025
Գյումրեցի Աննա Սարուխանյանը 40 տարի աշխատում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Կրթելը գյումրեցի մանկավարժի խոսքով` առաջին հերթին առաքելություն է, որովհետև գործդ բացի աշակերտից, այլ նաև անհատի հետ։

Մանկավարժն ասում է, որ գերազանցիկ աշակերտ լինելուց բացի, կարևոր է համարում, որ այդ նույն աշակերտը լավ մարդ մեծանա։

Աննա Սարուխանյանը Oragir.News-ի հետ զրույցում անկեղծանում է, որ մանկավարժությունը սիրել է իր ուսուցչի շնորհիվ, հետո իր առջև հստակ նպատակ դրել, որ պիտի ուսուցիչ դառնա։

Գյումրեցի մանկավարժն ասում է` վատ սերունդ չկա, մի քիչ գրքից են հեռվացած։

Մանրամասները` տեսանյութում։