Գնդակահարում են և ասում՝ էս ինչ լավ էր․ Փաշինյանը ՀՀ-ում հաշվեհարդար ու վրեժ չի պատկերացնում
copy image url

Գնդակահարում են և ասում՝ էս ինչ լավ էր․ Փաշինյանը ՀՀ-ում հաշվեհարդար ու վրեժ չի պատկերացնում

Ներքին Տեսանյութ 4 օր առաջ - 14:02 15-04-2025
Երբ մենք խոսում ենք թալանի, թալանչիների և նրանց նկատմամբ մեր գործողությունների մասին, մենք այդ ժամանակ խոսում ենք այն մոդելի մասին, որն ուզում ենք ունենալ որպես պետություն, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ինքս եմ քննադատաբար տրամդրված, բայց հասկանում եմ, որ որոշ դեպքերում, որոշ մարդկանց ուզածը հաշվեհարդարն ու վրեժն է։ Ես ասում եմ՝ չեմ պատկերացնում ՀՀ-ում հաշվեհարդար ու վրեժ։ Այո, դժվար է, հեշտ չի։ Բայց դժվար է ոչ թե նրա համար, որ մենք հոգ ենք տանում թալանչիների մասին, այլ մենք հոգ ենք տանում մեր պետության մասին։ Մենք ուզում ենք, որ մեր պետությունում ինստիտուտ կայացվի, որովհետև մենք ինչ ասես կարանք անենք, բայց դրանից ի՞նչ ենք մենք դառնալու որպես պետություն ու հանրություն։ Կան երկրներ, որտեղ պատերի տակ կանգնեցնում են, գնդակահարում և ասում՝ վա՜յ, էս ինչ լավ էր, սիրտս հովացավ։ Հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են մի հատ խորշ, գոմ։ Բայց արդյունքում ի՞նչ, դալշե, պատոմ»,-ավելացրեց նա։

Փաշինյանը հավելեց՝ եթե հանցագործ են, ապա փախչելու տեղ չունեն.«Մարդիկ կան, ասում են, որ իրենց անմարդկային են վերաբերվում, էս 7 տարի է՝ քոռ դանակով մորթում, մորթում են ու էդպես էլ չեն մորթում։ Բայց էլի եմ ասում, որ պետք է մտածենք իսնտիտուտի կայացման մասին։ Մեկ է՝ արդարադատությունը հասնելու է բոլորին»։