Եթե Անդրանիկ Քոչարյանը պատկերացնում է հաշվառման ինչ-որ այլ ձև, ինչո՞ւ օրենքի նախաձեռնությամբ հանդես չի գալիս. Տիրան Խաչատրյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:42 09-05-2022
«Չգիտեմ՝ Քոչարյանի իրական նպատակը ինչումն է կայանում, բայց դա կապել ցուցարարների հետ միանշանակ խոսում է այն մասին, որ դա իր ձևն է, որով խոսում է, ինքնաարտահայտման ձև։ Մարդկանց կամքի արտահայտմանը բռնանալ, ազդեցություն ունենալ կամ վախի տակ պահել, հաշվառման վերցնել, ինչ-որ տեղ կցագրել․ դա այլ կառույցների խնդիր է, ու դա մինչև այսօր էլ կատարվել է, և բավական լավ է կատարվել։ Եթե Անդրանիկ Քոչարյանը պատկերացնում է հաշվառման ինչ-որ այլ ձև, ինչո՞ւ օրենքի նախաձեռնությամբ հանդես չի գալիս՝ այդ հարցը ավելի արդյունավետ ձևով լուծելու համար»։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ նախկին պետ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի վերջին հայտարարությանը։

Պատասխանելով իշխանությունների այն պնդմանը, որ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը իրենց անձնական աթոռի և թալանածը հետ բերելու համար է պայքարում՝ Խաչատչյանը ասաց.«Ես իմ ձայնն ու հնարավորություններն արտահայտում եմ այն հարցով, որ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունում չեմ տեսնում մի ազգանպաստ կամ պետականաշինությանը ուղղված ինչ-որ քայլ, և այսօրվա իրենց՝ իշխանության գլխին լինելը միայն վտանգավոր և սպառնալի է մեր երկրի համար»։ Մանրամասն՝ տեսանյութում։