Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդարձավ նաև աղքատության խնդրին՝ նշելով, որ 10 հազար ընտանիք շուրջ 10 տարի աղքատության նպաստ է ստացել, ինչը նրանց ավելի կախյալ է դարձրել։
«Բյուջեով է որոշվում.... ասա՝ երկրիդ բյուջեն ինչքան ա, ասեմ՝ ոնց ես ապրում դու, ասա համայնքային բյուջեդ ինչքան ա, ասեմ՝ ոնց ես ապրում դու․․․ Հնարավոր չէ լավ ապրել ցեխոտ, մութ փողոցներ ունեցող, այգի ու պուրակ չունեցող բնակավայրում: Կապ չունի՝ շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում. եթե ապրում ես անբարեկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես: Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր. բարեկեցությունից հեռու ես»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։