Իսրայել-Պաղեստին հրադադարի բանակցությունները մտել են փակուղի. Al Jazeera
copy image url

Իսրայել-Պաղեստին հրադադարի բանակցությունները մտել են փակուղի. Al Jazeera

Մամուլ Արտաքին 4 օր առաջ - 10:56 15-04-2025
Գազայի պատերազմը դադարեցնելու և նոր հրադադար հաստատելու բանակցությունները կանգ են առել, քանի որ Իսրայելը նոր պահանջներ է ներկայացրել՝ կոչ անելով Համասին զինաթափվել։

Նոր առաջարկը ներառում է միայն 45-օրյա ժամանակավոր հրադադար՝ Գազայի տարածքում, որտեղ զոհերի թիվը մոտենում է 51,000-ի։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

Իսրայելը այս առաջարկը փոխանցել է Եգիպտոսի և Քաթարի միջնորդներին՝ պահանջելով, որ Համասը ազատ արձակի Գազայում պահվող իսրայելցի 11 գերիներին։

Համասը հայտարարություն է տարածել այն մասին, որ ուսումնասիրում է Իսրայելի նոր առաջարկը և հնարավորինս շուտ կպատասխանի։

Սակայն Համասի բարձրաստիճան ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին Al Jazeera-ին արդեն ասել է, որ իրենք չեն ընդունի զինաթափվելու պահանջը՝ նշելով․ «Քանի դեռ օկուպացիան շարունակվում է, դիմադրությունն էլ կշարունակվի»։