Արագածոտնի մարզում Infiniti-ն բախվել է քարերին, արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում Infiniti-ն բախվել է քարերին, արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com

Ներքին 4 օր առաջ - 09:38 15-04-2025
Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Ե.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքնայով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգությունը ստանալուց հետո հայտնել են, որ հրաժարվում են հիվանդանոցում մնալուց:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում