Կոտայքի մարզում Volkswagen-ը բախվել է արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում Volkswagen-ը բախվել է արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 10:15 18-04-2024
Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Volkswagen Dora» մակնիշի ավտոմեքենան Քարաշամբ- Լուսակերտ ավտոճանապարհի Քարաշամբ գյուղի վարչական տարածքոում բախվել է երկաթե արգելապատնեշներին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, հողաթմբերին ու գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 15-20 մետր հեռավորության վրա՝ դրսում:

Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս վիրավորին «Աբովյան» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: