Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ Հրապարակ
copy image url

Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ Հրապարակ

Մամուլ 5 օր առաջ - 08:35 15-04-2025
Հրապարակ օրաթերթը գրում է․

Այսօր արցախցիների կոնսուլտացիաների վերջնաժամկետն է: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, երբ պարզեցին, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում արցախցիների պահանջները կատարել, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ ՀՀ քաղաքական-հասարակական շրջանակների հետ կոնսուլտացիաներ են սկսում, որից հետո կհրապարակեն իրենց անելիքների ճանապարհային քարտեզ։ Տեղեկություններ կան, որ խորհուրդն այսօր կհայտարարի մեծ հանրահավաքի մասին:

Ըստ նախնական քննարկումների, այն նախատեսում են կազմակերպել ապրիլի 23-ին` Ցեղասպանության ոգեկոչման նախորդ օրը: Բացի այն, որ յոթ տարի առաջ հենց այդ օրն է հրաժարական տվել Սերժ Սարգսյանը` ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալու համար, եւ դա կարելի է համարել հետագա կորուստների ու ավերածությունների մեկնարկի խորհրդանշական օր։ Այդ օրը նաեւ ավանդական ջահերով երթն է՝ ՀՅԴ երիտասարդների ամենամյա նախաձեռնությամբ։ Հետեւաբար, կազմակերպիչները կարծում են, որ դա այն օրն է, երբ կարելի է հզոր ալիք բարձրացնել։