Տիգրան Ավինյանը կամ նրա մերձավորները ստացել են իրենց բաժին կոռուպցիոն «ատկատը», ուստի չեն արձագանքում քաղաքացու խնդրին
copy image url

Տիգրան Ավինյանը կամ նրա մերձավորները ստացել են իրենց բաժին կոռուպցիոն «ատկատը», ուստի չեն արձագանքում քաղաքացու խնդրին

Ներքին Միտք 5 օր առաջ - 20:07 14-04-2025
Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ակտիվ քաղաքացի հավելվածով հայտնել էի խնդրի մասին, որ Տիգրան Ավինյանի կողմից տրված շինթույլտվության աշխատանքները իրականացվում են նախագծի շեղումներով։ Նախագծից դուրս կառուցել են ինքնակամ շինություն և զավթել են մայթը։

Ըստ Ակտիվ քաղաքացի հավելվածի՝ խնդրի լուծման վերջնաժամկետը 09.04.2025թ․ է ավարտվել, և այդ ընթացքում առաջադրանքը երեք անգամ վերադարձվել է կատարողին։ Մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել, մինչդեռ այդ աշխատանքները ներկայումս իրականացվում են շատ արագ տեմպերով։

Երբ գործը վերաբերում է շարքային քաղաքացու ինքնակամ շինությանը՝ այն քանդվում է անմիջապես, բայց երբ խոսքը վեր է գնում՝ արձագանք չկա։

Հիմա տրամաբանական չէ՞ ենթադրել, որ Տիգրան Ավինյանը կամ նրա մերձավորները ստացել են իրենց բաժին կոռուպցիոն «ատկատը», և հենց այդ պատճառով է, որ չեն տալիս հստակ պատասխաններ, չեն դադարեցնում շինարարությունը։

Եթե սա կոռուպցիա չէ, ապա մեկնաբանեք՝ ի՞նչ է»...