Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական ծրագրերից. Տաթևիկ Հայրապետյան
copy image url

Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական ծրագրերից. Տաթևիկ Հայրապետյան

Ներքին Միտք 5 օր առաջ - 18:22 14-04-2025
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի այս եթերում հաղորդավարը շատ ուղիղ ու աներկբա տեքստով փաստացի ասում է, որ եթե ՀՀ իշխանությունները կարծում են, որ ԼՂ հարցում իրենց «մոռացությունը», ադրբեջանական պահանջների հետագա կատարումը հանգեցնելու է նրան, որ իրենք հրաժարվելու են «Արևմտյան Ադրբեջան» պետական զավթողական հայեցակարգից, ապա չարաչար սխալվում են։

Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել իր զավթողական ծրագրերից, իսկ Փաշինյանի ու նրա թիմի միակողմանի զիջումները միմիայն արագացնում ու նպաստում են այդ ծրագրերի իրագործումը»։