Մերձավոր Արևելքի ամենաուժեղ բանակն ունեցող երկրները՝ ըստ Global Firepower-ի
copy image url

Մերձավոր Արևելքի ամենաուժեղ բանակն ունեցող երկրները՝ ըստ Global Firepower-ի

Արտաքին 5 օր առաջ - 21:37 14-04-2025
Ամերիկյան «Global Firepower» կայքը հարապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական տեխնոլոգիաներին, զինվորների քանակին, ռազմարդյունաբերական բյուջեին և ռազմավարական կարողություններին վերաբերող զեկույց:

Ավելի քան 60 չափորոշիչների համեմատությամբ կազմվել է նաև տարածաշրջանում ամենաուժեղ ռազմական ներուժ ունեցող պետությունների ցանկը:

Ըստ այդմ՝ Թուրքիան ինչպես 2024 թվականին, այդպես էլ այս տարի զբաղեցրել է Մերձավոր Արևելքի ամենաուժեղ բանակն ունեցող երկրի հորիզոնականը: Թուրքիային հաջորդում են Իրանն ու Եգիպտոսը։ Իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Քուվեյթը։