Քաոս՝ Երևանի կենտրոնում. Հերացու և Աբովյան փողոցներում երթևեկությունը կաթվածահար է

Ներքին Տեսանյութ 5 օր առաջ - 14:15 14-04-2025
Երևանի կենտրոնական փողոցներում, հատկապես՝ Հերացի և Աբովյան հատվածներում, այսօր երթևեկությունը կաթվածահար է։

Խցանումների հիմնական պատճառը երեկվանից քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներն են, որոնց հետևանքով երթևեկությունը նշյալ փողոցներում կանգ է առել։ Վարորդները երկար ժամանակ չեն կարողանում ելք գտնել խցանված հատվածներից, իսկ բեռնատար մեքենաների և ավտոբուսների կուտակումներն իրավիճակն ավելի են բարդացնում։

Իրավիճակն առավել լարված է դարձել նաև հոսանքազրկման պատճառով՝ մի շարք հատվածներում լուսացույցները չեն աշխատում, ինչը խախտել է երթևեկության բնականոն ընթացքը։

Մանրամասները՝ տեսանյութում։