Վաղ առավոտից սկսվել են ընդդիմության անհնազանդության ակցիաները։
ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է, որ քաղաքի տարբեր մասերում փակելու են փողոցները և դադարեցնեն երթևեկությունը՝ կաթվածահար անելով այն։ Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ 14 փողոց արդեն փակ է։
Սաղաթելյանը կոչ է արել բոլորին միանալ իրենց։