Արշակունյաց պողոտայում արդեն մեկ ժամից ավելի է, ինչ տրոլեյբուսը ճանապարհի երթևեկելի մասում՝ երկու գծանշումների մեջտեղում, անսարք վիճակում կանգնած է, որի հետևանքով ստեղծվել է ահռելի խցանում։
Վարորդի մեկժամյա անհույս վերանորոգման փորձերից հետո ժամանեց վերանորոգող անձնակազմը և այն տարհանեց, բայց ոչ լիարժեք՝ տրոլեյբուսի պարկ տեղափոխելու փոխարեն տեղափոխելով մի քանի տասնյակ մետր այն կողմ՝ դեպի Ագաթանգեղոս փողոց, որտեղ նույնպես ստեղծվել է մեկժամյա խցանում՝ նորից փակելով երկու երթևեկելի գոտիները։
Խնդրին չէինք անդրադառնա, եթե տրոլեյբուսների հետ կապված նման խնդիրները չլինեին պարբերաբար։ Քաղաքային իշխանությունները տարիներ ի վեր տեղյակ են խնդրին, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել՝ էականորեն քչացնելու նման դեպքերը։