Եվրոպայից արտաքսվող աֆրիկացիները ինքնաթիռում սկսել են ամեն ինչ ջարդել։ Ներսում եղել են միայն արտաքսված ուղևորները, ուղեկցողները և անձնակազմը։ Այս մասին գրում է News.ru-ն։
Նրանք պոկել են նստատեղերը, ջարդել են բորտուղեկցորդուհու վահանակը և նույնիսկ զուգարանակոնքը։ Տեսանյութը հրապարակել է ռուս բորտուղեկցորդուհին, բայց չի նշել, թե որ ավիաընկերության ինքնաթիռում է եղել դեպքը։
Ռուսաստանում բազմաթիվ մարդիկ ստամոքսաղիքային խնդիրներ են ունեցել Orbit, Dirol, Mentos և Eclipse մաստակներից հետո։ Բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ պատճառը, մինչև տուժածներից մեկը չի նկատել, որ ամեն ինչ սկսվել է մաստակ ծամելուց հետո։ Այս մասին հաղորդում է Life-ը։
Պարզվել է՝ մաստակներում կա սորբիտոլ՝ լուծողական ազդեցություն ունեցող նյութ։ Դրա ընդամենը 0.4 գրամը կարող է առաջացնել փքվածություն, որովայնի ցավ և փորլուծություն։ Մաստակների փաթեթների վրա սորբիտոլի ճշգրիտ քանակը նշված չէ, բայց բոլոր ապրանքների վրա զգուշացում կա, որ այն կարող է ունենալ լուծողական ազդեցություն։
Այս և միջազգային մամուլի այլ ուշաագրավ հրապարակումները՝ տեսանյութում