ԱՄՆ-ն նորից հարվածել է Եմենի հութիներին. Al Masirah
copy image url

ԱՄՆ-ն նորից հարվածել է Եմենի հութիներին. Al Masirah

Մամուլ Արտաքին 5 օր առաջ - 10:32 14-04-2025
ԱՄՆ ռազմական հարվածների հետևանքով Եմենի Սանայի նահանգում սպանվել է վեց մարդ, իսկ ավելի քան տասը մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է հութիների Al Masirah լրատվամիջոցը։

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի կողմից երկու օդային հարձակում է իրականացվել Եմենի հյուսիսում գտնվող ալ-Ջաուֆ նահանգում։

Կիրակի երեկոյան հութիները հայտարարել են, որ իրենց ուժերը Հաջա նահանգի օդային տարածքում հրթիռով խոցել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք։

ԱՄՆ-ն դեռևս պաշտոնապես չի արձագանքել։