Ռուսաստանի նոր հրթիռային հարձակումը խստորեն դատապարտվել է արևմուտքի կողմից. BBC
copy image url

Ռուսաստանի նոր հրթիռային հարձակումը խստորեն դատապարտվել է արևմուտքի կողմից. BBC

Մամուլ Արտաքին 5 օր առաջ - 10:15 14-04-2025
Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի Սումի քաղաքի վրա, որը խիստ դատապարտվել է Կիևի արևմտյան դաշնակիցների կողմից։

Հարձակման հետևանքով զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է 117 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ըստ լրատվականի՝ առավոտյան երկու բալիստիկ հրթիռ է պայթել քաղաքի կենտրոնում՝ պետական համալսարանի և քաղաքային խորհրդի շենքերի մոտ։

Հարձակումից հետո փողոցներում արյունոտ մարմիններ են հայտնվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումը անվանել է «սարսափելի բան», իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեղադրել է Ռուսաստանին՝ պատերազմական հանցագործություն կատարելու մեջ։

Ռուսաստանի կողմից այս հարձակման մասին դեռ պաշտոնական արձագանք չի եղել, սակայն հաղորդվում է, որ ռուսական ուժերը նախապատրաստվում են մեծ հարձակման։